ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Այն հասարակությունը, որը հեղեղի բնույթ ունեցող համատարած տխմարությունը սանձող ուժեր չունի, դատապարտված է

Այն հասարակությունը, որը հեղեղի բնույթ ունեցող համատարած տխմարությունը սանձող ուժեր չունի, դատապարտված է
03.11.2025 | 17:04

Հասարակության պարզունակությունը բերում է կյանքի տարբեր ոլորտներում նրա տված գնահատականների անխուսափելի պարզունակությանը, որը ոչ միայն սխալ է, այլ նաև՝ կործանարար, որովհետև լրջության համար այլևս տեղ չի մնում, իսկ կյանքի աղբյուրը լուրջ վերաբերմունքն է ամեն ինչի նկատմամբ:

Լուրջ հասարակությունների հիմնական տարբերությունը պարզունակներից այն է, որ առաջինները կյանքի բոլոր ոլորտներում ունեն պրոֆեսիոնալների խմբեր, որոնք ի վիճակի են կյանքի առաջընթացին նպաստող լավը տարբերել վատից, մի բան, որը պարզունակ հասարակությունները ունենալ չեն կարող:

Եվ սրանից բխում է նաև, որ պարզունակ հասարակությունները ինքնուրույն կերպով զարգանալ չեն կարող, մի փաստ, որին կարելի է հանդիպել ամեն քայլափոխի:

Լուրջ ու հզոր քաղաքակրթությունները իրենց հետ բերում են մեծ գործեր, որոնց իրականացումը ծնում է մասշտաբային և հզոր մտածողություն, որն իսպառ բացակայում է պարզունակ հասարակական կյանքում:

Այս հարցում պարզունակ հասարակություններում եղած թյուրիմացության աղբյուրը հատուկենտ մասշտաբային մտածողության տեր մարդիկ են, որոնք իներցիայով մտածում են հին կատեգորիաներով, որոնց աղբյուրը, ինչպես մեզ մոտ, հին խորհրդային հզոր մտածողության նվազող պոչերն են միայն:

Կյանքը համբակների ձեռքը տալը, իր մեջ ակնհայտ վտանգներից բացի, պարունակում է նաև քաղքենու ուղեղին չհասնող բազմաթիվ թաքնված վտանգներ ևս:

Այն գավառական մտայնությունը, ըստ որի, «ապեր, սաղըս էլ ամեն ինչ հասկընում ենք», պարզապես կործանարար է:

Այն հասարակությունը, որը հեղեղի բնույթ ունեցող համատարած տխմարությունը սանձող ուժեր չունի, դատապարտված է:

Ստամոքսահենք պարզունակ հասարակությունները գոյության լուրջ պայքարոմ տեղ չունեն, և նմանների կիսաապրելու միակ շանսը լուրջ հասարակությունների մաս դառնալն է՝ սուվերենության տարրերը հնարավորինս պահպանելով:

Պետք է հասկանալ, որ ծայրահեղ վտանգներով լի անսովոր վիճակի սովորական դառնալը, որը միայն սրիկաներին է ձեռնտու, մեծ աղետի նախերգանքն է:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5530

Մեկնաբանություններ